National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.11.2021
Ավելացել է ՄԻՊ գրասենյակ դիմող քաղաքացիների թիվը
1 / 6

Նոյեմբերի 3-ին շարունակվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվելու է 542 մլն 700 հազ. դրամ՝ 2021-ին հատկացված 532 մլն 500 հազ. դրամի դիմաց: Աճը կազմում է 1,92 տոկոս: ՄԻՊ աշխատակազմն իրականացնելու է 1 ծրագիր, որում ընդգրկված է 3 միջոցառում:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում շեշտակի աճել է ՄԻՊ-ին դիմող քաղաքացիների թիվը: «Ուզում եմ հասկանալ, թե ինչու՞ է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հատկացումների աճն այդ չափով եղել»,-այս համատեքստում հետաքրքրվել է պատգամավորը:

Ֆինանսների նախարարը պարզաբանել է՝ նշելով. «Ինչպես մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այնպես էլ մյուս բոլոր գերատեսչությունների դեպքում բյուջեի նախագծում ներառված վերջնական ֆինանսական ցուցանիշներն արտացոլում են այն իրավական ակտերի ֆինանսական պատկերը, որոնք կայացված են: Այսինքն, Ֆինանսների նախարարությունը պետբյուջեի նախագիծը քննարկելու, ամփոփելու փուլում իրավասու չէ քննարկել, թե որ պետական կառավարման մարմինը որքան հաստիքներ պետք է ունենա կամ այդ հաստիքներն ինչպիսի պաշտոնային աստիճաններ պետք է ներկայացնեն: Մենք միայն ստուգում եւ պետբյուջեի նախագծում արտացոլում ենք այդ կայացված որոշումներին համապատասխան իրավական ակտերով ամրագրված ֆինանսական ցուցանիշները»:

ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է գրասենյակի կատարած աշխատանքներին, կարեւորել խորհրդարանական հանձնաժողովի հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը: Նա նշել է, որ գրասենյակն աշխատում է խիստ ծանրաբեռնվածությամբ.  2014 թվականից սկսած շեշտակի աճել է ՄԻՊ գրասենյակին դիմող քաղաքացիների թիվը: Եթե 2015 թվականին գրասենյակին դիմել է մոտ 5200 քաղաքացի, ապա 2020 թվականի նույն  ժամանակահատվածում  դիմում-բողոքների թիվը հասել է 11,598-ի,  իսկ 2021-ին՝ 16  հազարի: Քաղաքացիները բողոքել են եւ՛ գրավոր դիմումով, եւ՛ արագ արձագանքման թեժ գծին զանգահարելով:  Ավելացել են նաեւ քաղաքացիների այցերը ՄԻՊ գրասենյակ: Արման Թաթոյանի խոսքով՝ վերջին տարում փոխվել են նաեւ գրասենյակի գործունեության գերակայությունները: Արման Թաթոյանն առանձնապես կարեւոր է համարել զինծառայողների, այդ թվում զորակոչիկների  իրավունքների պաշտպանությունը,   ինչի կապակցությամբ հստակ առաջարկներ են ներկայացվել խորհրդարանական գլխադասային  հանձնաժողովներին: ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարել կարգավորել  զինծառայողների եւ նրանց հավասարեցված բոլոր ծառայողների բնակարանային ապահովման հարցը՝ հավելելով, որ այս առնչությամբ եւս առաջարկներ են ներկայացրել: «Առաջարկել ենք երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն տալ Ազգային անվտանգության եւ  քրեակատարողական ծառայությունների ու ոստիկանության ծառայողներին»,-ընդգծել է նա: ՄԻՊ-ը կարեւորել է  հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումը եւ այլն:

Արման Թաթոյանը պատասխանել է նաեւ այլ հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am